Կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք զինծառայողներից. ՊՆ
25.03.2020,
20:40
Կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք զինծառայողներից. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի./ԱՌԿԱ/. COVID-2019 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք զինծառայողներից։
Այս մասին Facebook–յան իր էջում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
«Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրված նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցումը և տարածումը կանխելու նպատակով զինված ուժերում իրականացվում են անհրաժեշտ հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ: Հաշվի առնելով, որ ՀՀ զինված ուժերում բացի ժամկետային զինծառայողներից ծառայություն է իրականացնում նաև քաղաքացիական բնակչության հետ անմիջական շփում ունեցող պայմանագրային կազմը (սպա, ենթասպա, շարքային-պայմանագրայիններ), մշտապես կատարվում են համաճարակաբանական հարցումներ, իրականացվում են բուժզննումներ», – նշված է հաղորդագրության մեջ:
Այս պահին COVID-2019 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք զինծառայողներից, որոնցից մեկի ընտանիքի անդամի մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը։ Զինծառայողները մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասից են։
«Նախապես մշակված պլանի համաձայն, անհրաժեշտ պայմաններում կազմակերպվել է սերտ կոնտակտավորների մեկուսացում, իսկ շփումների մյուս շրջանակը ինքնամեկուսացված է։ ԶՈՒ ռազմաբժշկական հաստատությունները համալրված են անհրաժեշտ նյութական միջոցներով, բուժանձնակազմը պատրաստ է իրականացնելու նոր կորոնավիրուսային վարակով ընդունված հնարավոր հիվանդների համապատասխան բուժումը», – նշվում է հաղորդագրության մեջ:
Հայաստանում մարտի 25–ի ժամը 10։00–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 265 դեպք։ 30 պացիենտի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, մեկ պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում է։ Մահվան դեպքեր, բարեբախտաբար, չկան։–0–