Հայաստանում կորոնավիրուսից առողջացել է 1410 մարդ, մահացել՝ 17-ը. ԱՆ
22.12.2020,
13:00
Հայաստանում կորոնավիրուսից առողջացել է 1410 մարդ, մահացել՝ 17-ը. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 154602 դեպք, որոնցից 134586-ն` առողջացած, 2673-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16685 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 570214 թեստավորում:
«Այսպիսով` երեկ կատարվել է 2459 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 537 նոր դեպք: Ունենք 1410 առողջացած և 17 մահվան դեպք»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 658 է:-0-