Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Կորոնավիրուսից մահացածը 65 տարեկան տղամարդ է եղել, չի ունեցել ուղեկցող խրոնիկական հիվանդություն․ ԱՆ

13.05.2020, 11:41
Կորոնավիրուսից մահացածը 65 տարեկան տղամարդ է եղել, չի ունեցել ուղեկցող խրոնիկական հիվանդություն․ ԱՆ
Կորոնավիրուսից մահացածը 65 տարեկան տղամարդ է եղել, չի ունեցել ուղեկցող խրոնիկական հիվանդություն․ ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․ /ԱՌԿԱ/․ Մայիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3718 դեպք, որոնցից 1500-ն` առողջացած, 48-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2149 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 34766 թեստավորում: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 180 նոր դեպք և 70 առողջացած։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 65 տարեկան (տղամարդ), չի ունեցել ուղեկցող խրոնիկական հիվանդություն:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 21 է։-0-