Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+13

Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 249–ի, 30–ի մոտ թոքաբորբ է, 1 մարդ ծայրահեղ ծանր է. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

24.03.2020, 19:29
Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 249–ի, 30–ի մոտ թոքաբորբ է, 1 մարդ ծայրահեղ ծանր է. Փաշինյան. ՎԻԴԵՈ
Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 249–ի, 30–ի մոտ թոքաբորբ է, 1 մարդ ծայրահեղ ծանր է. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./Նովոստի–Արմենիա/. Այսօրվա ժամը 18։30–ի դրությամբ ունենք կորոնավիրուսով հաստատված 249 պացիենտ, որոնց մեծ մասը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում են։

Այս մասին քիչ առաջ ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նրանց մեծ մասը նույնիսկ ջերմություն չունեն։ 65–ից բարձր ունենք 11 քաղաքացի, 70–ից բարձր` 5 քաղաքացի, 80–ից բարձր պացիենտ այս պահին չկա», – նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով, այս պահին թոքաբորբ ունի 30 քաղաքացի, 5–ն ինտենսիվ թերապիայի կարիք ունեն, և նրանցից մեկի` 77–ամյա պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է։

«Ունենք 868 մեկուսացված քաղաքացի, ավելի քան 2419 քաղաքացու համար սահմանվել է ինքնամեկուսացում տներում։ Կորոնավիրուսով վարակ է գրանցվել Երևանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի, Լոռու մարզերում», – նշեց վարչապետ Փաշինյանը։–0–