Рейтинг@Mail.ru
USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-9

Հայաստանում COVID-19-ի դեպքերի ընդհանուր թիվը հասավ 142928-ի. առողջացել է 1498 մարդ, մահացել՝ 28-ը

08.12.2020, 11:38
Հայաստանում COVID-19-ի դեպքերի ընդհանուր թիվը հասավ 142928-ի. առողջացել է 1498 մարդ, մահացել՝ 28-ը
Հայաստանում COVID-19-ի դեպքերի ընդհանուր թիվը հասավ 142928-ի. առողջացել է 1498 մարդ, մահացել՝ 28-ը

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 142928 դեպք, որոնցից 119147-ն` առողջացած, 2372-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20812 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 532527 թեստավորում:

«Այսպիսով` երեկ կատարվել է 2302 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 584 նոր դեպք: Ունենք 1498 առողջացած և 28 մահվան դեպք»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 597 է:-0-