Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

COVID-19–ի դեպքերի թիվն աճում է. նախորդ շաբաթ գրանցվել է 1434 նոր դեպք

01.08.2022, 12:57
Այդ ընթացքում առողջացել է 908 մարդ, մահացել է 2 մարդ։ Բուժումը շարունակում է 1 666 պացիենտ
COVID-19–ի դեպքերի թիվն աճում է. նախորդ շաբաթ գրանցվել է 1434 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի./ԱՌԿԱ/. Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է ավելի քան 1,48 անգամ։

Գերատեսչության տվյալներով, հուլիսի 25–31–ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսի 1434 նոր դեպք, մեկ շաբաթ առաջ գրանցվել է 965 դեպք։

Այդ ընթացքում առողջացել է 908 մարդ, մահացել է 2 մարդ։ Բուժումը շարունակում է 1 666 պացիենտ։

Հաշվետու շաբաթվա ընթացքում կատարվել. է 6 487 ՊՇՌ թեստ։

Երկրում կորոնավիրուսի համավարակի ամբողջ ընթացքում հաստատվել է ընդհանուր առմամբ 426 799 դեպք, առողջացել է 414 809 մարդ, մահացել է 8 635 մարդ։

Հայաստանում կատարվել է ընդհանուր առմամբ 3 161 172 թեստ։–0–