Рейтинг@Mail.ru
USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-9

Հայաստանում COVID-19-ի դեպքերի թիվը հասավ 146317-ի. մահացել է 29 մարդ, առողջացել՝ 1592-ը. ԱՆ

11.12.2020, 12:48
Հայաստանում COVID-19-ի դեպքերի թիվը հասավ 146317-ի. մահացել է 29 մարդ, առողջացել՝ 1592-ը. ԱՆ
 Հայաստանում COVID-19-ի դեպքերի թիվը հասավ 146317-ի. մահացել է 29 մարդ, առողջացել՝ 1592-ը. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 146317 դեպք, որոնցից 123474-ն` առողջացած, 2445-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀառողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19785 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 542394 թեստավորում:

«Այսպիսով` երեկ կատարվել է 3057 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1077 նոր դեպք: Ունենք 1592 առողջացած և 29 մահվան դեպք»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 613 է:-0-