Рейтинг@Mail.ru
USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-9

Հայաստանում COVID-19-ով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասավ 158296-ի. մահացել է 22 մարդ. ԱՆ

29.12.2020, 12:18
Հայաստանում COVID-19-ով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասավ 158296-ի. մահացել է 22 մարդ. ԱՆ
Հայաստանում COVID-19-ով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասավ 158296-ի. մահացել է 22 մարդ. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 158296 դեպք, որոնցից 140942-ն` առողջացած, 2797-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարությունը: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13881 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 587540 թեստավորում:

«Այսպիսով` երեկ կատարվել է 2483 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 348 նոր դեպք: Ունենք 1267 առողջացած և 22 մահվան դեպք»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 676 է:-0-