Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
-2

1703 նոր դեպք՝ 3876 թեստավորումից. ՀՀ-ում COVID-19-ից մահացել է 29 մարդ, առողջացել՝ 1986-ը

13.11.2020, 12:20
1703 նոր դեպք՝ 3876 թեստավորումից. ՀՀ-ում COVID-19-ից մահացել է 29 մարդ, առողջացել՝ 1986-ը
1703 նոր դեպք՝ 3876 թեստավորումից. ՀՀ-ում COVID-19-ից մահացել է 29 մարդ, առողջացել՝ 1986-ը

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Նոյեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 114383 դեպք, որոնցից 72116-ն` առողջացած, 1697-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40130 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 456909 թեստավորում:

«Այսպիսով` երեկ կատարվել է 3876 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1703 նոր դեպք: Ունենք 1986 առողջացած և 29 մահվան դեպք»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 10 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 440 է:-0-