Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանում COVID-19-ի դեպքերի թիվը հասավ 94776-ի. մահացել է 22 մարդ

03.11.2020, 14:05
Հայաստանում COVID-19-ի դեպքերի թիվը հասավ 94776-ի. մահացել է 22 մարդ
Հայաստանում COVID-19-ի դեպքերի թիվը հասավ 94776-ի. մահացել է 22 մարդ

ԵՐԵՎԱՆ, 3 ոյեմբերի./ԱՌԿԱ/. Նոյեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 94776 դեպք, որոնցից 57599-ն` առողջացած, 1413-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 35381 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 413515 թեստավորում:

«Այսպիսով` երեկ կատարվել է 2991 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1328 նոր դեպք: Ունենք 1133 առողջացած և 22 մահվան դեպք»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 383 է:-0-