Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 984 նոր դեպք. մահացել է 23 մարդ. ԱՆ

17.11.2020, 12:28
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 984 նոր դեպք. մահացել է 23 մարդ. ԱՆ
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 984 նոր դեպք. մահացել է 23 մարդ. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Նոյեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 118870 դեպք, որոնցից 78343-ն` առողջացած, 1811-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 38253 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 468081 թեստավորում:

«Այսպիսով` երեկ կատարվել է 2530 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 984 նոր դեպք: Ունենք 2478 առողջացած և 23 մահվան դեպք»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 463 է:-0-