Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Կանանց ձեռներեցության ցուցահանդեսին շուրջ 50 հայկական կազմակերպություն է մասնակցել

10.06.2015, 17:18
Չորեքշաբթի Երևանում մեկնարկած Կանանց ձեռներեցության ցուցահանդեսին շուրջ 50 հայկական կազմակերպություն է մասնակցել, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց  «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Ասատրյանը։
Կանանց ձեռներեցության ցուցահանդեսին շուրջ 50 հայկական կազմակերպություն է մասնակցել
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի Երևանում մեկնարկած Կանանց ձեռներեցության ցուցահանդեսին շուրջ 50 հայկական կազմակերպություն է մասնակցել, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց  «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Ասատրյանը։

Ցուցահանդեսն անցկացվում է «Կանանց ձեռներեցության երևանյան շաբաթվա» շրջանակում։

Միջոցառմանը մասնակցելու հրավեր են ստացել Հայաստանի տարբեր շրջանների կին ձեռներեցները, ինչպես նաև` տեղական և միջազգային կազմակերպությունների ու դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչները։
 
«Ցուցահանդեսին մասնակցում են կին ձեռներեցներ, ինչպես նաև կազմակերպություններ, որոնց ղեկավարությունն անհնար է պատկերացնել առանց կանանց մասնակցության։ Մասնակիցների մեծամասնությունը Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի անդամներ են, բայց միևնույն ժամանակ մենք հրավիրել ենք մի քանի արտասահմանյան գործընկերների, որպեսզի նրանց ցույց տանք Հայաստանի արտադրական հնարավորությունները», – նշեց Ասատրյանը։

Նա նաև նշեց, որ ցուցահանդեսը համագործակցելու, ինչպես նաև այս կամ այն արտադրանքի վերաբերյալ տեղեկություն ստանալու հնարավորություն է տալիս մասնակիցներին։

«Վստահությամբ կարող եմ ասել, որ մեր կազմակերպած ցուցահանդեսների շնորհիվ հայ կանանց մեծ մասը գտել է սպառողների և վաճառքի սեփական շուկան, ինչը և մեր հիմնական նպատակն է», – ավելացրել է Ասատրյանը։

Նրա խոսքով` ասոցիացիան ամբողջ ուժով նպաստում է կանանց ձեռներեցության զարգացմանը, տարբեր սեմինարներ և քննարկումներ է անցկացնում Հայաստանում։

«Ասոցիացիան նաև Հայաստանում կանանց սոցիալ–տնտեսական աջակցման ծրագիր է իրականացնում ԵՄ–ի հետ, ծրագիրն իրականացվում է Լոռու մարզում։ Այդ ծրագրի շրջանակում մենք ֆինանսական աջակցություն ենք տրամադրում կին–ձեռներեցներին սեփական բիզնեսը բացելու համար», – ընդգծեց Ասատրյանը։ -0-