Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Դ.Մեդվեդև. «Խանութներում կարելի է լուսանկարել»

09.08.2013, 13:13
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը խանութներում ապրանքները կամ դրանց գնապիտակները լուսանկարող մարդկանց գործողությունները «միանգամայն օրինական» է անվանել։
Դ.Մեդվեդև. «Խանութներում կարելի է լուսանկարել»
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը խանութներում ապրանքները կամ դրանց գնապիտակները լուսանկարող մարդկանց գործողությունները «միանգամայն օրինական» է անվանել։

«Եթե խոսենք սպառողների իրավունքների պաշտպանության օրենսդրության մասին, ապա, անշուշտ, միանգամայն օրինական է լուսանկարել այն, ինչ վաճառվում է։ Եթե դուք դա օգտագործում եք ոչ առևտրային նպատակներով, եթե պարզապես գնապիտակն եք լուսանկարում, ապա դա բացարձակապես օրինական է, համապատասխանում է մանրածախ առևտրի և օրենսդրության կանոններին»,– հայտարարել է Դ.Մեդվեդևն այսօր Սոչիում «Եդինայա Ռոսիա» կուսակցության ակտիվի հետ հանդիպմանը, հաղորդում է rbc.ru–ն։

Գնապիտակների և ապրանքների այսպիսի ֆոտոֆիքսումը «Եդինայա Ռոսիայի» նախագահը «ժողովրդական վերահսկողության» մեթոդ է անվանել։ «Եթե անվտանգության աշխատակիցները խոչընդոտում են հսկիչներին, ապա անվտանգությունն ու խանութը պետք է դատի տալ»,– նշել է Մեդվեդևը։

Նշելով, որ խոշոր առևտրային ցանցերը «շատ օգտակար գործեր են անում» առևտրի զարգացման ոլորտում` կառավարության ղեկավարը միաժամանակ կոչ է արել ակտիվացնել խոշոր քաղաքներում հանգստյան օրվա տոնավաճառների անցկացումը։

«Հանգստյան օրվա տոնավաճառների արժանիքն ակնհայտ է` միջնորդների բացակայությունն ու բարձր մրցակցությունը նվազեցնում են արտադրանքի գինը։ Եվ, անկասկած, այդ փորձը պետք է մասսայականացնել»,– նշել է Մեդվեդևը։

Հիշեցնենք, որ 2011 թվականի նոյեմբերին, դեռ լինելով ՌԴ նախագահ, Դ.Մեդվեդևը հայտարարել էր, որ Ռուսաստանում մի շարք դեպքերում լուսանկարումն արգելող դեպքերը պարզապես «հիմարություն են»։

«Կան այնպիսի վայրեր, որտեղ գործում է անվտանգության, գաղտնիության պահպանման հատուկ ռեժիմ, և, Ռուսաստանի խնդիրը, հավանաբար, այն է, որ մեզ մոտ այդքան էլ շատ չեն այդպիսի վայրերը»,– նշել է Մեդվեդևը։ -0-