Հայաստանի ԴԱՀԿԾ–ն 2014թ.–ին ավելի քան 37 մլրդ դրամ է բռնագանձել
23.01.2015,
21:50
Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը 2014թ.–ին ավելի քան 37 մլրդ դրամ է բռնագանձել, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնել են ԴԱՀԿԾ մամուլի ծառայությունից ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ անցկացված ընդլայնված կազմով խորհրդակցության ավարտից հետո։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը 2014թ.–ին ավելի քան 37 մլրդ դրամ է բռնագանձել, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնել են ԴԱՀԿԾ մամուլի ծառայությունից ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ անցկացված ընդլայնված կազմով խորհրդակցության ավարտից հետո։
Հաղորդման համաձայն` 2014 թվականին բռնագանձումների և վերականգնումների ծավալը գերազանցել է 37 մլրդ դրամի սահմանագիծը: Հարուցվել է 480.075 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա 123.228-ի դիմաց։
Նշված ժամանակահատվածում ԴԱՀԿ–ն հարուցված կատարողական վարույթներով հաշվետու տարում պահանջատերերի օգտին բռնագանձել և վերականգնել է 37.923.190.630 դրամ՝ նախորդ տարվա բռնագանձված և վերականգնված 20.079.203.874 դրամ գումարի դիմաց։
Մասնավորապես, պետական բյուջեի օգտին բռնագանձվել է 21.754.520.067 դրամ՝ նախորդ տարվա 3.459.065.305 դրամ գումարի դիմաց, իրավաբանական անձանց օգտին՝ 8.938.935.561 դրամ՝ նախորդ տարվա 10.061.321.526 դրամ գումարի դիմաց, ֆիզիկական անձանց օգտին՝ 1.614.761.980 դրամ՝ նախորդ տարվա 2.821.158.004 դրամ գումարի դիմաց:
Նիստի ընթացքում ԴԱՀԿ ապահովող ծառայության 85 աշխատակից արժանացել են տարբեր խրախուսումների: -0-