Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+16

Հայաստանը կմիանա Դատական կատարողների միջազգային միությանը

03.06.2015, 15:01
Հունիսի 5–ին Մադրիդում մեկնարկած Դատական կատարողների միջազգային միության 22-րդ կոնգրեսի շրջանակում կստորագրվի Դատական կատարողների միջազգային միությանը ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության լիիրավ անդամակցության վերաբերյալ հուշագիրը, հաղորդում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մամուլի ծառայությունը։
Հայաստանը կմիանա Դատական կատարողների միջազգային միությանը
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 5–ին Մադրիդում մեկնարկած Դատական կատարողների միջազգային միության 22-րդ կոնգրեսի շրջանակում կստորագրվի Դատական կատարողների միջազգային միությանը ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության լիիրավ անդամակցության վերաբերյալ հուշագիրը, հաղորդում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մամուլի ծառայությունը։

Չորեքշաբթի մեկնարկած կոնգրեսին հայկական պատվիրակությունը գլխավորում է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։ Ըստ օրակարգի` Միհրան Պողոսյանը  հանդես կգա  «Հասարակության իրազեկվածությունը հարկադիր կատարողի մասնագիտության վերաբերյալ» թեմայով ելույթով:

Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենի հրավերով Հայաստանի պատվիրակությունը  եռօրյա աշխատանքային այցով գտնվում  է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։

22–րդ կոնգրեսն անցկացվում է «Հարկադիր կատարող՝ կապը օրենքի և տնտեսության միջև. նոր մոտեցումներ հարկադրանքին» խորագրի ներքո։–0–