Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Դավիթ Տոնոյանը ՌՈ-ից պահանջել է կտրուկ բարձրացնել օպերատիվ հետախուզական աշխատանքների որակը

21.02.2020, 15:35
Դավիթ Տոնոյանը ՌՈ-ից պահանջել է կտրուկ բարձրացնել օպերատիվ հետախուզական աշխատանքների որակը
Դավիթ Տոնոյանը ՌՈ-ից պահանջել է կտրուկ բարձրացնել օպերատիվ հետախուզական աշխատանքների որակը

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ռազմական ոստիկանությունում, որի ընթացքում քննարկվել է զինվորական ծառայության ընթացքում մահվան ելքով դեպքերի, դրանց կանխարգելման, առկա օպերատիվ իրավիճակի, ՌՈ աշխատանքին առնչվող և այլ հարցեր: Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հանդիպման սկզբում Դավիթ Տոնոյանը հրաժեշտ է տվել ռազմական ոստիկանության նախկին պետ, գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանին, որից հետո կայացրել է մի քանի կադրային որոշումներ: Պաշտոններից ազատվել են մի քանի բաժնի պետեր»,- նշել է նա:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌՈ պետի օպերատիվ գծով տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Թելմանի Աղաջանյանին, հանձնարարել է ժամանակավոր կատարել ՌՈ պետի պաշտոնական պարտականությունները:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌՈ անձնակազմին և գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանին տվել է խիստ ցուցումներ: Մասնավորապես, նախարարը շեշտել է կարգապահության ամրապնդման հարցի խիստ կարևորությունը և պահանջել է կտրուկ բարձրացնել օպերատիվ հետախուզական աշխատանքների որակը:-0-