Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Դեպքը տեղի է ունեցել զորավարժության ժամանակ. հայտնի են դարձել 20–ամյա զինծառայողի մահվան հանգամանքները

14.05.2019, 20:51
Հայտնի են դարձել 20–ամյա զինծառայողի մահվան հանգամանքները։
Դեպքը տեղի է ունեցել զորավարժության ժամանակ. հայտնի են դարձել 20–ամյա զինծառայողի մահվան հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./ԱՌԿԱ/. Հայտնի են դարձել 20–ամյա զինծառայողի մահվան հանգամանքները։ 

Ինչպես հաղորդում է Քննչական կոմիտեն, 2019 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժության անցկացման շրջանում, ըստ նախնական տվյալների մարտական մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու ՝ «Ուռալ-4310» ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով, ավտոմեքենայի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արարատ Սիմոնի Խեչումյանը ստացած վնասվածքներից մահացել է: 

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով (mեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–