Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Դևդորակ թունելում սահմանափակվում է երթևեկությունը. Վրաստանում ՀՀ դեսպանություն (ՍԽԵՄԱ)

14.08.2024, 14:46
Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Դևդորակ թունելում սահմանափակվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը. ՍԽԵՄԱ

Դևդորակ թունելում սահմանափակվում է երթևեկությունը. Վրաստանում ՀՀ դեսպանություն (ՍԽԵՄԱ)

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Մ-3) (Ռուսաստանի Դաշնության սահման) միջազգային նշանակության ավտոճանապարհի կմ132-կմ135 հատվածում գտնվող Դևդորակ թունելում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, 2024 թ․ օգոստոսի 15-ին, 16-ին և 17-ին, ժամը 10:00-19:00 ընկած հատվածում սահմանափակվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Ավտոտրանսպորտային թունելի փակման ընթացքում ավտոմեքենաների երթևեկությունը կընթանա ներպետական նշանակության Դևդորակ թունելի շրջանցային ճանապարհով (Ն-205)։ Տրանսպորտային միջոցների երթևեկությունը կընթանա ըստ ժամանակավոր կազմակերպված գրաֆիկի։

Նշված ռեժիմով տեղաշարժը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողությամբ և համակարգմամբ։