Դիլիջանում կբացվի Արքայազն Չարլզի ծառուղին
29.05.2013,
15:55
Դիլիջանում կբացվի Արքայազն Չարլզի ծառուղին։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Դիլիջանում կբացվի Արքայազն Չարլզի ծառուղին։
«Ծառուղու բացման հավաստագիրը Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնին հանձնվել է Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրներ Վերոնիկա Զոնաբենդի և Ռուբեն Վարդանյանի կողմից»,– «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին Դիլիջանի միջազգային դպրոցից։
«Հավաստագիրը հանձնվել է Չարլզ արքայազնի` Հայաստան կատարած այցի շրջանակներում` Մատենադարան այցելության ժամանակ: Նա Հայաստանում է որպես Արմեն Սարգսյանի բարեգործական «Երևան, իմ սեր» նախաձեռնության հյուր։
«Դիլիջանում Արքայազն Չարլզի ծառուղում կտնկվեն 65 չինարիներ: Գիտելիքի ծառ համարվող չինարին Դիլիջանի միջազգային դպրոցի խորհրդանիշն է»,– ասվում է հաղորդագրությունում։
Մատենադարանի ձեռագրերի հավաքածուին ծանոթանալուց հետո Արքայազն Չարլզին ներկայացվել է Դիլիջանի միջազգային դպրոցը (DIS), որը 2014 թվականի սեպտեմբերին կբացի իր դռները առաջին աշակերտների համար:
Դիլիջանի միջազգային դպրոցը բարեգործական մասնավոր նախագիծ է։ Դպրոցի կառուցման` 100 մլն դոլարի նախագծի ֆինանսավորումն իրականացնում է հայազգի ռուսաստանաբնակ հայտնի ձեռնարկատեր Ռուբեն Վարդանյանը։
Դպրոցում սովորելու են տաղանդավոր երեխաներ Հայաստանից և Սփյուռքից, ինչպես նաև օտարերկրացիներ։ Կուսումնասիրվեն հանրակրթական հումանիտար և բնական գիտություններ։
Ուսուցումը վճարովի է, կրթաթոշակների համակարգ է նախատեսված աչքի ընկնող աշակերտների համար։
Դպրոցի շրջանավարտները կստանան միջազգային բակալավրի դիպլոմ։ -0-