Դպրոցները պետք է խուսափեն «Վերջին զանգի» համար գումարներ հավաքելուց. նախարար
23.04.2012,
16:36
Հայաստանի դպրոցներում պետք է հնարավորին չափ խուսափեն «Վերջի զանգի» համար գումարներ հավաքելուց, որը կթելադրի դպրոցի տնօրինությունը»,- ասաց Գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանը:
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի դպրոցներում պետք է հնարավորին չափ խուսափեն «Վերջի զանգի» համար գումարներ հավաքելուց, որը կթելադրի դպրոցի տնօրինությունը»,- ասաց Գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանը:
Գումարները պետք է հավաքվեն բացառապես ծնողկոմիտեների որոշման համաձայն»,- երկուշաբթի լրագրողներին ասաց նախարարը:
Աշոտյանը նշեց, որ թեժ գծին արդեն մի քանի զանգ է եղել՝ դպրոցների տնօրինության կողմից «Վերջին զանգի» համար պահանջվող գումարների վերաբերյալ, և նախարարությունը հետևողականորեն զբաղվում է նման զանգերով:
«Մեզ են դիմում ծնողկոմիտեների ներկայացուցիչներն ու նշում են, որ դասարաններն օգնում են այն շրջանավարտներին, ովքեր չեն կարողանում վճարներ կատարել»,- ավելացրեց նա:
Նախարարը հայտնեց նաև, որ այս տարի վերջին զանգը կհնչի մայիսի 25-ին:
Նրա խոսքով՝ բացի զանգվածային միջոցառումներից, այդ օրը շրջանավարտների համար հանդիսավոր երեկո կկազմակերպի նաև Երևանի քաղաքապետարանը:
Աշոտյանն ավելացրեց, որ այդ օրը ուշադրության կենտրոնում կլինի անվտանգության ապահովման հարցը, որպեսզի տոնական միջոցառումներն անցնեն առանց միջադեպերի:--0-