Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել ԼՂ հակամարտության կողմերին լիարժեք կատարել իրենց վրա վերցված պարտավորությունները

11.10.2020, 01:13
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել ԼՂ հակամարտության կողմերին լիարժեք կատարել իրենց վրա վերցված պարտավորությունները
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել ԼՂ հակամարտության կողմերին լիարժեք կատարել իրենց վրա վերցված պարտավորությունները

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ԵԱՀԿ  Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) ողջունել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստան ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի համատեղ հայտարարությունը հումանիր նկատառուներով կրակի դադարեցման վերաբերյալ և կոչ անում կողմերին լիարժեք կատարել իրենց վրա վերցված պարտավորությունները:

Ինչպես նշվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքում տեղադրված միջնորդների հայտարարության մեջ, ԵԱՀԿ համանախագահները և գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ ակտիվորեն քննարկում են մարմինների և ռազմագերիներին շուտափույթ վերադարձնելու պայմաններն ու ապահովումը:

«Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ տրամադրել անվտանգության և նյութատեխնիկական աջակցության բոլոր անհրաժեշտ երաշխիքները», - նշվում է փաստաթղթում:

Համանախագահները շարունակում են ակտիվորեն համագործակցել կողմերի հետ հրադադարի ռեժիմի կոնկրետ ձևաչափերի շուրջ համաձայնության գալու և նրանց ինտենսիվ առարկայական բանակցություններն ավարտելու ուղղությամբ ջանքերին աջակցելու համար: 

Հոկտեմբերի 10–ին ավելի քան 11 ժամ տևած բանակցություններից հետո Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել հայտարարությամբ, որն ընթերցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։ Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։ Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։–0–