Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Էլցանցերի պոտենցիալ բաժանորդները 2013 թվականից կարող են հայտ ներկայացնել էլեկտրոնային տարբերակով

02.07.2012, 16:38
Հայաստանի էլեկտրամատակարարմանն համակարգին միանալ ցանկացողները 2013 թվականի հունվարի 1-ից  «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ կարող են հայտ ներկայացնել նաև էլեկտրոնային տարբերակով, տեղեկանում ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքից:
Էլցանցերի պոտենցիալ բաժանորդները 2013 թվականից կարող են հայտ ներկայացնել էլեկտրոնային տարբերակով
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի էլեկտրամատակարարմանն համակարգին միանալ ցանկացողները 2013 թվականի հունվարի 1-ից  «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ կարող են հայտ ներկայացնել նաև էլեկտրոնային տարբերակով, տեղեկանում ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքից:

Ըստ հաղորդագրության, էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների փոփոխություն մասին որոշումն ընդունվել է ՀԾԿՀ-ի՝ հունիսի 13-ին կայացած նիստին:

ՀԾԿՀ-ից հայտնում են նաև, որ էլեկտրոնային հայտերը կարելի է ներկայացնել 2013 թվականի հունվարի 1-ից www.ena.am/nor_miacum էլեկտրոնային հասցեով:

Մատակարար ընկերությունը հայտը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պետք է ուսումնասիրի այն և անճշտությունների հայտնաբերման դեպքում կապ հաստատի հայտում նշված հասցեով կամ հեռախոսահամարով:
Բացի այդ, հայտի ուսումնասիրման արդյունքները պետք է տեղադրվեն ընկերության համապատասխան էլեկտրոնային համակարգում:--0-