Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Հանրապետության ողջ տարածքում վերականգնվել է էներգամատակարարումը

31.03.2014, 19:18
Հանրապետության ամբողջ տարածքում մարտի 31-ին ժամը 14:30-ի դրությամբ վերականգնվել է էներգամատակարարումը, հայտնում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը։
Հանրապետության ողջ տարածքում վերականգնվել է էներգամատակարարումը
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Հանրապետության ամբողջ տարածքում մարտի 31-ին ժամը 14:30-ի դրությամբ վերականգնվել է էներգամատակարարումը, հայտնում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը։

Մարտի 30-ին հանրապետությունում տեղացած առատ ձյան ու քամու պատճառով մարզերում՝  հատկապես Գեղարքունիքում, Տավուշում,  Կոտայքում, Արագածոտնում, Վայոց Ձորում ու Արմավիրում հոսանքազրկվել էին 230 բնակավայրեր։ 

«Մասնագետների շուրջօրյա աշխատանքի շնորհիվ սոցիալական օբյեկտների ու բնակավայրերի էներգամատակարարումը վերականգնվել է հնարավորինս սեղմ ժամանակահատվածում»,– նշված է հաղորդագրության մեջ։

-0-