Рейтинг@Mail.ru
USD
379.14
EUR
443.82
RUB
4.8865
GEL
140.76
2026 թ. հունվարի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությունը կանցկացվի հոկտեմբերի 11-ին և 12-ին

30.09.2013, 18:59
«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության շրջանակում:
«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությունը կանցկացվի հոկտեմբերի 11-ին և 12-ին
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության շրջանակում:

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը զեկուցել է, որ տոնակատարության միջոցառումների կազմակերպման շրջանակում մայրաքաղաքում կտեղադրվի ու կկահավորվի 30 բեմ: Հոկտեմբերի 1-ից կմեկնարկեն նաև մայրաքաղաքի արտաքին ձևավորման աշխատանքները:

Նշվել է նաև, որ տոնակատարության երկու օրերին նախատեսված բազմաբնույթ միջոցառումների մասին առավել հանգամանալից կներկայացվի հոկտեմբերի 3-ին նախատեսվող ասուլիսի շրջանակում:

Քաղաքապետը Տարոն Մարգարյանը հանձնարարել է տոնական միջոցառումների անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով ծրագիրը քննարկել նաև համապատասխան կառույցների հետ: Մայրաքաղաքի տոնական ձևավորման աշխատանքների շրջանակում վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է հատուկ ուշադրություն դարձնել նաև տնտեսվարողների կողմից իրականացվող աշխատանքներին՝ դրանք տոնին առավել համահունչ ձևավորելու նպատակով:-0-