«Yerevan Business Run-2013» բարեգործական ավանդական մարաթոնը կկայանա հունիսի 9–ին
02.05.2013,
14:24
«Yerevan Business Run-2013» ամենամյա երկրորդ բարեգործական մարաթոնը կկայանա հունիսի 9–ին, հինգշաբթի ասուլիսի ընթացքում հայտնեց Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի տեղակալ Տիգրան Սարգսյանը։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. «Yerevan Business Run-2013» ամենամյա երկրորդ բարեգործական մարաթոնը կկայանա հունիսի 9–ին, հինգշաբթի ասուլիսի ընթացքում հայտնեց Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի տեղակալ Տիգրան Սարգսյանը։
Մարաթոնը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի կողմից Ավստրիական ավիաուղիների, SmartRunning և AIMS ընկերությունների (Միջազգային մարաթոնների և վազքերի ասոցիացիա) հետ համատեղ` Royal Tulip Yerevan և Best Western Congress հյուրանոցների աջակցությամբ։
«Այս մրցույթի նպատակը ոչ միայն հասարակության մեջ առկա խնդիրների վերաբերյալ կորպորատիվ ընկերությունների իրազեկվածության բարձրացումն է, այլև վերջիններիս այդ խնդիրների լուծմանը անմիջական մասնակից դարձնելը»,– ասաց Սարգսյանը։
Նա հայտնեց, որ մարաթոնին կարող են մասնակցել ինչպես տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, այնպես էլ անհատներ։
Մարաթոնը կանցնի հետևյալ վազքուղով` Golden Tulip Yerevan հյուրանոց-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովայի պողոտա-Աբովյան փողոց- Golden Tulip Yerevan հյուրանոց (մոտ 3.3 կմ)։
6-10 տարեկան երեխաների համար 500 մ վազքը մեկնարկում է տեղական ժամանակով ժամը 10։00–ին, 10-14 տարեկան երեխաների համար` ժամը 10։20–ին (1000 մ), իսկ մեծահասակների համար 10 կմ–անոց երկու վազքերը` միջազգային և թիմային (3–ական մարդ), մեկնարկում են ժամը 11։00–ին։
Երեխաների մասնակցությունն անվճար է, մարևաթոնին մասնակցող մեծահասակների համար` 10 հազար դրամ (մոտ 24 դոլար), իսկ թիմային վազքի մասնակիցների համար` 30 հազար դրամ (մոտ 73 դոլար)։
«Վազքի մասնակցության ողջ հասույթը կուղղվի մայրաքաղաքի կանաչ գոտիներից մեկի վերականգնմանը, իսկ հաղթող թիմն իրավունք կստանա մեկնել Վիեննա` սեպտեմբերի 5–ին կայանալիք «Vienna Business Run» մարաթոնին մասնակցելու համար»,– ասաց Սարգսյանը։
Այս տարի մոտ 400 վազորդի մասնակցություն է ակնկալվում։ «Yerevan Business Run» առաջին մարաթոնն անցկացվել է 2012 թվականի հունիսի 10–ին։ Հաղթող է դարձել «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։
Մարաթոնից հավաքված միջոցներն ուղղվել են Աջափնյակ վարչական կենտրոնի այգու վերականգնմանը։ -0-