Երևանը ներառվել է աշխարհի լավագույն գիշերային կյանք ունեցող քաղաքների տասնյակում
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Երևանը հայտնվել է աշխարհի լավագույն գիշերային կյանք ունեցող քաղաքների տասնյակում։ Այս մասին հայտնում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն։
«Լուսավորված փողոցներ, գինու ու ջազի մեղմությամբ պատված երեկոներ՝ այն տրամադրությունը, որի շնորհիվ մեր քաղաքը ճանաչվում է, որպես անփոխարինելի գիշերային ուղղություն», - նշված է հաղորդագրության մեջ։
JB թվային զվարճանքի հարթակը կազմել է աշխարհի լավագույն գիշերային կյանք ունեցող քաղաքների վարկանիշը՝ ուսումնասիրելով անվտանգությունը, բարերի և պանդոկների խտությունը, ընթրիքի և խմիչքների միջին գները, ինչպես նաև վայրերի վարկանիշներն ու դրանց փակման հիմնական ժամերը, գրում է Conde Nast Traveller հրատարակությունը։
Երևանը զբազեցրել է 7-րդ տեղը 100 կմ քառակուի տարածքում 33 գիշերային ակումբով և 48 գիշերային ժամանցի վայրերով։ Միջին գնահատականը 4.47 է, խմիչքները մատչելի են՝ 3.40 դոլար, իսկ բարերը փակվում են ժամը 4-ին: Քաղաքը ճանաչվել է իր աշխույժ մթնոլորտով, տանիք-բարերով և զբոսաշրջիկների կողմից սիրված Wine Street-ով։
Առաջատարը Բարսելոնան է, որն ունի 304 բար և պանդոկ 100 կմ քառակուսի տարածքում, իսկ գիշերային կյանքի վայրի միջին գնահատականը 5-ից 4,48 է, և դրանք, ամենայն հավանականությամբ, բաց են մինչև առավոտյան ժամը 6-ը։
Երկրորդ տեղում Փարիզն է՝ 304 բար և պանդոկ 100 կմ քառակուսի տարածքում, որին հաջորդում է Տոկիոն՝ 198 բար և պանդոկ 100 կմ քառակուսի տարածքում և Պրահան՝ 55 բար ու պանդոկ 100կմ տարածքում։
Լավագույն հնգյակը եզրափակում է հարևան Թբիլիսին, որն ամենաապահով վայրերից մեկն է և ունի շատ ավելի քիչ ակտիվություն, սակայն միջին գնահատականը ավելի բարձր է, քան Բարսելոնայինը՝ 4,61։
Փարիզն ունի ամենաթանկ ըմպելիքները ՝ միջին գինը 8.15 դոլար, իսկ երկրորդ ամենաթանկ քաղաքը Սեուլն է, որտեղ խմիչքներն արժեն 5.61 դոլար։ Բալիում խմիչքի միջին գինն ամենաէժաններից է՝ 3.01 դոլար, սակայն ամենաէժանը Բուդապեշտում է՝ մոտ 2.99 դոլար։
Աշխարհի ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքը գիշերային կյանքի համար Բալին է, որն ունի վայրերի միջին 4․64 գնահատական, սակայն 100 կմ քառակուսի տարածքում ընդամենը 3 բար և պանդոկ, ինչպես նաև 6 գիշերային ժամանցի վայրեր, որոնք սովորաբար փակվում են առավոտյան ժամը 4-ի սահմաններում ։
Աշխարհի լավագույն քաղաքները գիշերային կյանքի համար 2025 թվականին
1․Բարսելոնա ՝ 304 բար և պանդոկ 100 կմ քառակուսի տարածքում
2․Փարիզ ՝ 317 բար և պանդոկ 100 կմ քառակուսի տարածքում
3․Տոկիո ՝ 198 բար և պանդոկ 100 կմ քառակուսի տարածքում
4․Պրահա ՝ 55 բար և պանդոկ 100 կմ քառակուսի տարածքում
5․Թբիլիսի ՝ 24 բար և պանդոկ 100 կմ քառակուսի տարածքում
6․Սեուլ ՝ 77 բար և պանդոկ 100 կմ քառակուսի տարածքում
7․Երևան ՝ 33 բար և պանդոկ 100 կմ քառակուսի տարածքում
8․Բանգկոկ ՝ 23 բար և պանդոկ 100 կմ քառակուսի տարածքում
9․Բալի ՝ 3 բար և պանդոկ 100 կմ քառակուսի տարածքում
10․Բուդապեշտ ՝ 41 բար և պանդոկ 100 կմ քառակուսի տարածքում