Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

Երևանի բազմաբնակարան շենքերի տանիքներին արևային վահանակներ կտեղադրվեն

04.12.2017, 21:36
Երևանի քաղաքապետարանում քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել։
Երևանի բազմաբնակարան շենքերի տանիքներին արևային վահանակներ կտեղադրվեն
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետարանում քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել։

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ԵՄ կողմից «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում տրամադրվելիք դրամաշնորհի միջոցներով մայրաքաղաքում իրականացվող «Երևան՝ արևային համայնք» ծրագրի շրջանակում շուրջ 90 բազմաբնակարան շենքերի տանիքներին արևային վահանակներ տեղադրելու։ Զեկուցվել է նաև, որ հստակեցվել է տվյալ շենքերի ընդհանուր օգտագործման էլեկտրաէներգիայի ապահովման նպատակով վերելակները, շքամուտքերը, այդ թվում` բակային տարածքները LED լուսատուներով լուսավորելու պիլոտային ծրագրի իրականացման ժամանակացույցը: 

Քաղաքապետի խոսքով, ծրագիրը կարող է ունենալ շարունակություն ամբողջ քաղաքում, որի նպատակով համայնքային բյուջեից կկատարվեն համապատասխան հատկացումներ:

Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու ընդունած պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ պահանջների կատարման նկատմամբ. նախորդ ամսվա ընթացքում կազմվել է 8 արձանագրություն: 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել խստացված վերահսկողությունը և մեկ անգամ ևս ծանուցել տնտեսվարողներին իրենց պարտավորությունների մասին:

Քաղաքապետը գլխավոր դիզայներին, բնապահպանության վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է 2018թ.-ին՝ հոբելյանական տարվան ընդառաջ, մշակել մայրաքաղաքի յուրահատուկ և ներկայանալի ծաղկային ձևավորման առաջարկներ:

Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն էլ զեկուցել է, որ շարունակվում են մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները: Պատրաստ է նաև «Նոր տարին Երևանում 2018» տոնական միջոցառումների ծրագիրը: 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ծրագրի մանրամասները ներկայացնել հանրությանը: -0-