Рейтинг@Mail.ru
USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Երևանի բնակիչները մի քանի ժամ կմնան առանց հեռուստատեսության և ռադիոյի

31.07.2017, 20:18
Հեռուստատեսային և ռադիոհեռարձակման հաղորդակները մի քանի ժամով կանջատվեն Երևանի հեռուստաաշտարակի վրա։
Երևանի բնակիչները մի քանի ժամ կմնան առանց հեռուստատեսության և ռադիոյի

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հեռուստատեսային և ռադիոհեռարձակման հաղորդակները մի քանի ժամով կանջատվեն Երևանի հեռուստաաշտարակի վրա։

Ինչպես հայտնում է ՀՀ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը, օգոստոսի 8-11-ն առավոտյան ժամը 06.00-ից մինչև 09.00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի հեռուստակայանում տեղադրված հեռուստատեսային և ռադիոհեռարձակման հաղորդակները կանջատվեն:

Անջատումը պայմանավորված է օգոստոսի 7-12-ին աշտարակի հիմքի, մետաղական կոնստրուկցիաների և հանգույցների տեխնիկական վիճակի պլանային զննման աշխատանքներով։

Ըստ հաղորդման, հանրապետության մարզերում հեռուստառադիոալիքների հեռարձակումը կիրականացվի բնականոն ռեժիմով: -0-