Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

«Թեմատիկ» նոր մտոցներ կարող են հայտնվել Երևանի փողոցներում

04.02.2015, 16:54
«Թեմատիկ» նոր մտոցներ կհայտնվեն Երևանի փողոցներում, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց «Երևան Փրոդաքշնս» ընկերության զարգացման գծով տնօրեն Գայանե Մանուկյանը։
«Թեմատիկ» նոր մտոցներ կարող են հայտնվել Երևանի փողոցներում
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Թեմատիկ» նոր մտոցներ կհայտնվեն Երևանի փողոցներում, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց «Երևան Փրոդաքշնս» ընկերության զարգացման գծով տնօրեն Գայանե Մանուկյանը։

«Երևան Փրոդաքշնս» ընկերությունը հայ դիզայներների հետ համատեղ քաղաքապետարանին առաջարկել է «Հազար ու մի մտոց» ծրագիրը, որը ներկայացվել է նախորդ տարվա ապրիլին։ Ծրագրի նպատակն է անշուք և ժանգոտած մտոցները փոխարինել գեղեցիկ և կրեատիվ մտոցներով:

«Ծրագրվում է 26 մտոց տեղադրել գլխավոր հրապարակում` Կոնվերսբանկի, Հայաստանի կառավարության, ԱԳՆ–ի շենքերի և «Արմենիա–Մարիոթ» հյուրանոցի առջև»,– ասաց Մանուկյանը։

Նա հայտնեց նաև, որ դիզայներներն առաջարկել են բանկի առջև տեղադրվելիք նոր մտոցների զարդարման ժամանակ օգտագործել հին հայկական մետաղադրամների ոճը։

«Մենք առաջարկում ենք երկու լուծում` առաջինը ենթադրում է արդեն տեղադրված մտոցների ներկում հատուկ ներկերով, երկրորդը` թուջե նոր մտոցների պատրաստում»,– նշեց Մանուկյանը։

Նա նշեց, որ մի շարք երկրներում արդեն հատուկ վերաբերմունք գոյություն ունի փողոցի մտոցների նկատմամբ, քանի որ դրանք կարող են դառնալ քաղաքային միջավայրի գեղեցիկ լրացում, այլ ոչ միայն տեխնիկական գործառույթ իրականացնել։ «Գաղափարը դիզայնի նոր հետաքրքիր տարրի ստեղծումն է, ինչպես նաև տարբեր տեսակի ստեղծագործական գործիչների` դիզայներների, նկարիչների, ճարտարապետների միավորումը»,– ավելացրեց Մանուկյանը։

Նա հայտնեց նաև, որ առաջարկվել է ստեղծել տիպային փողոցային տների դիզայն հատուկ էլեկտրացանցերի, ջրատար համակարգի և հեռահաղորդակցությունների ոլորտներում գործող ընկերությունների համար։ Նաև առաջարկվել են տեղային դիզայներական լուծումներ` թեմատիկ, տեղեկատվական և նավիգացիոն։

«Քանի դեռ նախագիծը քննարկման նախնական փուլում է, թեև քաղաքապետարանն արդեն հավանություն է տվել դրան, բայց մենք դեռ չենք կարող սկսել աշխատանքները ֆինանսավորման բացակայության պատճառով»,– նշեց Մանուկյանը։

«1000 ու մի մտոց» ծրագիրը մշակվել է «Երևան 2.0» նախագծի շրջանակում, որի նպատակը Երևանի որակական փոփոխումն է, նրա թարմացումը։ -0-