Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

Երևանում և մարզերում շտապօգնությունների բրիգադների թիվն ավելացել է

21.08.2019, 21:16
Շտապօգնության բրիգադները Երևանում օգոստոսից ավելացել են 15–ով։ Այս մասին նախօրեին հայտնել է Արսեն Թորոսյանը Facebook–ի իր էջում։
Երևանում և մարզերում շտապօգնությունների բրիգադների թիվն ավելացել է

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Շտապօգնության բրիգադները Երևանում օգոստոսից ավելացել են 15–ով։ Այս մասին նախօրեին հայտնել է Արսեն Թորոսյանը Facebook–ի իր էջում։

Նախարարն այցելել է Շտապ բուժօգնության կայան և ծանոթացել մատուցած ծառայությունների որակին։

Շտապօգնության 14 բրիգադներով ու մեքենաներով էլ կհամալրվեն մարզերը։

Ինչպես հայտնել է նախարարը, այս ամենը հնարավոր դարձավ կառավարության որոշմամբ առողջապահության նախարարությանը տրամադրած հավելյալ միջոցների շնորհիվ։

Բրիգադների ավելացմանն այդ միջոցներից ուղղվել է 500 միլիոն դրամ։

Թորոսյանի խոսքով, այդ ամենը բերելու է արագ կանչերին, թե հասանելիության, թե որակի բարձրացման առումով։

«Շտապօգնության բժշկական ծառայությունը համարվում է և համարվելու է բոլորի համար անվճար` այստեղ որևէ բան փոխելու մտադրություն չկա և չի լինելու»,– ընդգծել է նա։

Նախարարը շրջայց է կատարել կայանով, այնուհետև այցելել զանգերի կենտրոն, որտեղ անձամբ հետևել է, թե ինչպես են մասնագետները պատասխանում քաղաքացիների զանգերին։ -0-