Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Երևանում կանխվել է ավանակի և ձիու մսեղիքի վաճառքը

21.02.2018, 19:44
Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մսի շուկայում իրականացվող պարբերական շրջայցերի շրջանակում երեքշաբթի կանխել է ավանակի և ձիու մսի վաճառքը։
Երևանում կանխվել է ավանակի և ձիու մսեղիքի վաճառքը

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մսի շուկայում իրականացվող պարբերական շրջայցերի շրջանակում երեքշաբթի կանխել է ավանակի և ձիու մսի վաճառքը։

Ինչպես հայտնում է կարգավորչի մամուլի ծառայությունը, 78 կգ ընդհանուր քաշով ձիու և ավանակի մսեղիք է հայտնաբերվել Զավարյան 16 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Մեխակ Գրիգորյանին պատկանող իրացման կետում։

Միսը եղել է առանց ուղեկցող փաստաթղթերի:

Իրացնող տնտեսավարողի գործունեությունը կասեցվել է, մսից կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության:

Անասնաբուժասանիտարական փորձաքննությամբ պարզվել է, որ մսեղիքը պիտանի չէ սննդում օգտագործելու համար, ինչի հիման վրա այն ոչնչացվել է:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հորդորում է սպառողներին միս գնելիս անպայման պահանջել անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը և անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացությունը, իսկ խախտումներ նկատելու դեպքում՝ զանգահարել Ծառայության «Թեժ գծին» 010 206040 հեռախոսահամարով:

Ավանակի և ձիու մսի իրացման փորձեր Երևանում կատարվել են նաև դեկտեմբերին։ -0-