Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Երևանում կապամոնտաժվեն չգրանցված սուրճի ավտոմատ սարքավորումները ու վճարային տերմինալները

24.11.2025, 15:49
Երևանում նախատեսվում է ապամոնտաժել չգրանցված սուրճի ավտոմատ սարքավորումները ու վճարային տերմինալները
Երևանում կապամոնտաժվեն չգրանցված սուրճի ավտոմատ սարքավորումները ու վճարային տերմինալները

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբեր․/ԱՌԿԱ/. Երևանը նախատեսում է ապամոնտաժել չգրանցված սուրճի ավտոմատ սարքավորումները և վճարային տերմինալները։

«Գրանցված ավտոմատ սարքավորումներն ամսական վճարում են քաղաքապետարանին տուրք, չգրանցված ավտոմատները՝ ոչ, ուստի ենթակա են ապամոնտաժման», - երկուշաբթի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ մնացել է 1043 չգրանցված սուրճի ավտոմատ սարքավորումներ և անհրաժեշտ է որոշել, թե դրանցից քանիսը կարող են օրինականացվել։

«Չգրանցված ավտոմատ սարքավորումները, որոնց սեփականատերերը հրաժարվում են մտնել օրինական դաշտ, կապամոնտաժվեն», - ընդգծել է Ավինյանը։