Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Երևանում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ

15.09.2017, 13:01
Սեպտեմբերի 16–ին` Անկախության օրվա նախաշեմին, կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Երևանում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 16–ին` Անկախության օրվա նախաշեմին, կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Մաքրման աշխատանքները կանցկացվեն բակերում, այգիներում, զբոսապուրակներում, ինչպես նաև բոլոր այն տարածքներում, որոնք պատկանում են հանրային կառույցներին, նաև քաղաքային փողոցներին մոտ տարածքներում։ 

Շաբաթօրյակին կմասնակցեն Երևանի քաղաքապետարանի, թաղապետարանների աշխատողները, քաղաքապետարանին կից կառույցների, պետական և մասնավոր կառույցների աշխատակիցները, ինչպես նաև կրթական կենտրոնների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Մասնակիցները կստանան բահեր, ձեռնոցներ, աղբի համար նախատեսված տոպրակներ և մնացած անհրաժեշտ գործիքակազմը։