ՀՀ ՃՈ աշխատակիցները դպրոցներում ճանապարհային երթևեկության կանոնների պարապմունքներ կանցկացնեն
29.08.2014,
15:34
ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը դպրոցներում պարապմունքներ կանցկացնեն, որոնք նվիրված կլինեն ճանապարհային անվտանգությանը, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը:
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը դպրոցներում պարապմունքներ կանցկացնեն, որոնք նվիրված կլինեն ճանապարհային անվտանգությանը, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը:
«Մինչև հոկտեմբերի 1-ը մենք երեխաների անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ կանցկացնենք, կայցելենք դպրոցներ, կզրուցենք ուսուցիչների, ծնողների և երեխաների հետ: Հատուկ երեխաների համար հրատարակվել են գրքեր, որոնցում ներկայացված են ուսուցողական խաղեր: Այդ խաղերի օգնությամբ երեխաները կսովորեն ճանապարհային երթևեկության կանոնները», - տեղեկացրեց Սարգսյանը:
Սարգսյանի խոսքով՝ անվտանգության ապահովման համար սկսած սեպտեմբերի 1-ից դպրոցների մոտ ոստիկաններ են հերթապահելու:
«Յուրաքանչյուր աշխատանքային օրը ժամը 8:00-ից մինչև 9:30-ը և 11:00-ից մինչև 12:00-ն Հայաստանի բոլոր դպրոցների մոտ ոստիկաններ են հերթապահելու», - տեղեկացրեց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ՃՊԾ-ի աշխատանքի մեկ այլ ուղղություն է դպրոցների մոտ գտնվող ճանապարհային հատվածների ստուգումն ու անհրաժեշտ համալրումը:
«Մենք ստուգել ենք դպրոցների մոտ գտնվող բոլոր ճանապարհները, անհրաժեշտ վայրերում ճանապարհային նշաններ ենք տեղադրել, ինչպես նաև թարմացրել ենք ճանապարհային գծանշանները: Որոշ վայրերում նոր անցումների գծանշաններ են արվել», - նշեց Սարգսյանը:
ՃՊԾ-ի պետը կոչ արեց բոլոր երեխաներին և նրանց ծնողներին լինել ուշադիր և հետևել ճանապարհային երթևեկության կանոններին:-0-