Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Երթևեկության կանոնները Երևանի մի շարք փողոցներում կփոփոխվեն

25.10.2016, 13:44
Հոկտեմբերի 26-ից Երևանի մի շարք փողոցների խաչմերուկներում տեղի կունենա երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Երթևեկության կանոնները Երևանի մի շարք փողոցներում կփոփոխվեն

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 26-ից Երևանի մի շարք փողոցների խաչմերուկներում տեղի կունենա երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևանի Մաշտոցի պողոտա-Արգիշտի փողոց-Հաղթանակի կամուրջ-Ոսկերիչների փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, ինչի արդյունքում Արգիշտի փողոցով դեպի նշված խաչմերուկ երթևեկող տրանսպորտային միջոցները հնարավորություն կունենան խաչմերուկում ձախ շրջադարձ կատարելով երթևեկել դեպի Ոսկերիչների փողոց:

Բացի այդ, Հաղթանակի կամրջով դեպի Արգիշտի փողոց երթևեկող տրանսպորտային միջոցների երթևեկությունն այսուհետև կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով, որոնք մինչ այդ նշված ուղղությամբ երթևեկում էին անընդհատ՝ մշտական կանաչ ազդանշանի առկայությամբ: -0-