Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի գերբեռնված փողոցներում

22.08.2017, 14:21
Տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով երթևեկության փոփոխություններ կկատարվեն մայրաքաղաքի որոշ փողոցներում։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի գերբեռնված փողոցներում

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով երթևեկության փոփոխություններ կկատարվեն մայրաքաղաքի որոշ փողոցներում։

Ճանապարհային ոստիկանության տեղեկացմամբ, երթևեկության կազմակերպման փոփոխությունները կկատարվեն օգոստոսի 23-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա-Քրիստափորի փողոց և Արցախի պողոտա-Արին Բերդի փողոց խաչմերուկներում։

«Փոփոխությունների արդյունքում՝ աջ շրջադարձով Արշակունյաց պողոտայից դեպի Քրիստափորի փողոց, Քրիստափորի փողոցից դեպի Արշակունյաց պողոտա և Արցախի պողոտայից դեպի Արին Բերդի փողոց երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկների լուսացույցների սեկցիաների նշված ուղղություններով այսուհետ կերթևեկեն անընդհատ՝ առանց արգելող ազդանշանի տակ կանգառ կատարելու»,– նշվում է հաղորդման մեջ։ -0-