Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

Եվրամիությունը մտադիր է թանկացնել մուտքի արտոնագրի տուրքը

14.03.2018, 18:38
Եվրահանձնաժողովը մտադիր է արդիականացնել վիզային ընդհանուր քաղաքականությունը։
Եվրամիությունը մտադիր է թանկացնել մուտքի արտոնագրի տուրքը

ԵՐԵՎԱն, 14 մարտի. /ԱՌԿԱ/. Եվրահանձնաժողովը մտադիր է արդիականացնել վիզային ընդհանուր քաղաքականությունը։ Այդ մասին չորեքշաբթի հայտնել են Մոսկվայում ԵՄ–ի ներկայացուցչությունում, գրում է ՏԱՍՍ–ը։

Մասնավորապես, ԵՄ երկրները հյուպատոսական գանցումը 60 եվրոյից կբարձրացնեն մինչև 80 եվրո։ Ինչպես հայտնել են ներկայացուցչությունից, այդ ավելացումը կապված է հյուպատոսական անձնակազմի թվաքանակը պահպանելու անհչրաժեշտությամբ` անվտանգության պահանջներին համապատասխան ստուգումների ապահովման և տեղեկատվական–տեխնիկական զինումն ու ծրագրային ապահովումը թարմացնելու համար։

«Եվրահանձնաժողովն առաջարկել է բարեփոխել Եմ վիզային ընդհանուր քաղաքականությունը, որ հարմարեցնի այն միգրացիայի հետ կապված անվտանգության ոլորտի մտավախություններին և նոր հնարավորություններին, որոնք բացվում են շնորհիվ տեխնոլոգիական զարգացման։ Առաջարկված փոփոխություններն ուղղված են վիզային ընդհանուր քաղաքականության կանոնների արդիականացմանն ու օպտիմալացմանը, վիզաների տրամադրման ընթացակարգի պարզեցմանը, և, միաժամանակ, վիզային ընթացակարգի անվտանգության չափանիշների ամրապնդմանը»,– նշել են ներկայացուցչությունում։

Մասնավորապես, ծրագրվում է կրճատել վիզային հայտադիմումների վերաբերյալ որոշման կայացման ժամկետը 15 օրից մինչև 10 օր։ Նաև մշտական հուսալի ճանապարհորդներին կտրվեն մուտքի բազմակի արտոնագրեր ավելի երկար ժամկետով, որն աստիճանաբար կավելանա մեկից մինչև հինգ տարի։


Այս նախաձեռնության շրջանակում նաև առաջարկվել է արտաքին սահմաններում կարճ ժամկետով արնոտագրեր տրամադրելու պրակտիկա ներդնել։

«Կարճաժամկետ զբոսաշրջային ուղևորություններին նպաստելու համար անդամ պետությունները կկարողանան միանգամյա վիզաներ տրամադրել հենց արտաքին ցամաքային և ծովային սահմաններում` ըստ ժամանակային, սեզոնային սխեմներով, կոշտ պայմաններով։ Այսպիսի արտոնագրերը վավեր կլինեն ոչ ավելի, քան յոթ օրվա ժամկետով վիզան տրամադրած անդամ պետության տարածքում»,– ասել են ներկայացուցչությունում։ -0-