Արարատյան դաշտավայրում ամպամածությունը կցրվի ոչ շուտ, քան հունվարի կեսին. Հայհիդրոմետ
08.01.2014,
16:07
Արարատյան դաշտավայրում ձևավորված ամպամածությունը կցրվի ոչ շուտ, քան հունվարի կեսին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /ԱՌԿԱ/. Արարատյան դաշտավայրում ձևավորված ամպամածությունը կցրվի ոչ շուտ, քան հունվարի կեսին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Ցուրտ եղանակի պատճառ դարձած ամպամածությունն ու մառախուղը տեղային բնույթ են կրում և տարածվում են Արարատյան դաշտավայրի` Արարատի և Արմավիրի մարզերի, Երևանի, ինչպես նաև հարակից ցածրադիր տարածքների` Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռնային շրջանների վրա։
«Դժվար է կանխատեսումներ անել, թե երբ կցրվի ամպամածությունը, քանի որ դրա համար անհրաժեշտ է տաք Միջերկրական ծովից ներթափանցող ցիկլոն, սակայն մինչև հունվարի 13–ն այն չի սպասվում»,– ասաց Սուրենյանը։ Ըստ նրա, առաջիկա օրերին որոշակի ջերմացում և եղանակի պարզում է ակնկալվում, հավանաբար, օրվա երկրորդ կեսին։
«Հունվարի 10–ից Հայաստանի ողջ տարածքով սպասվում է 2-4 աստիճանի տաքացում, իսկ Արարատյան դաշտավայրում օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով։ Միաժամանակ, մինչև հունվարի 13–ն առատ տեղումներ հանրապետության տարածքում չեն սպասվում»,– ասաց աղբյուրը։
Սուրենյանը պարզաբանեց, որ վերջին օրերին մայրաքաղաքում և Արարատյան դաշտավայրում դիտվող տեղումները ոչ թե ձյուն են, այլ մառախուղի կուտակում։
Հանրապետությունում հունվարի 8-12–ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտավայրում և Երևանում կանխատեսվում է մառախուղ և թույլ ձյուն։
Այս պահին Երևանում դիտվում է թույլ ամպամածություն, սնդիկի սյունը ցույց է տալիս 6 աստիճան ցուրտ։ -0-