Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Ֆիլիպ Մորիս Ինթերնեշնլ ընկերությունը շուրջ 7,8 մլն դրամ է տրամադրել խոցելի խմբերի 132 անձանց մասնագիտական վերապատրաստման համար

25.12.2012, 18:02
«Ֆիլիպ Մորիս Ինթերնեշնլ»  ընկերությունը շուրջ 7,8 մլն դրամ է տրամադրել  «Ձեռներեցություն հանուն սոցիալական փոփոխության» բարեգործական ծրագրի իրականացման համար, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ֆիլիպ Մորիս Ինթերնեշնլ  ընկերությունը շուրջ 7,8 մլն դրամ է տրամադրել խոցելի խմբերի 132 անձանց մասնագիտական վերապատրաստման համար
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  «Ֆիլիպ Մորիս Ինթերնեշնլ»  ընկերությունը շուրջ 7,8 մլն դրամ է տրամադրել  «Ձեռներեցություն հանուն սոցիալական փոփոխության» բարեգործական ծրագրի իրականացման համար, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Միջոցները կուղղվեն խոցելի խմբերի 132 անձանց սոցիալապես
անապահով ընտանիքներից` մասնակցելու մասնագիտական վերապատրաստման:  

Հաղորդագրության համաձայն` «Ձեռներեցություն  հանուն  սոցիալական  փոփոխության»  ծրագիրը նպատակ ունի աջակցելու խոցելի խմբերի 132  անձանց սոցիալապես անապահով ընտանիքներից, առաջարկելով մասնագիտական վերապատրաստում`  օգնելու նրանց ձեռք բերել նոր մասնագիտություններ,  որոնք հնարավորություն կտան նրանց ապագայում դառնալ ազնիվ հաց վաստակողներ իրենց ընտանիքների համար, բարելավել իրենց կենսամակարդակը:

«Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունը «Եվրասիա համագործակցություն հիմնադրամ»-ի հետ միասին    պարբերաբար կվերահսկեն ծրագիրը և դրա
արդյունքները:  

«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեշնլ» (ՖՄԻ)  ընկերությունը հիմնադրել է իր ներկայացուցչությունը Երևանում դեռ 1995  թ:  ՖՄԻ-ն գրանցել է իր մասնաճյուղը` «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ՍՊԸ-ն, Հայաստանում 2010թ. դեկտեմբերին:     

1997թ.-ից մինչ 2012թ.  ներառյալ ընկերությունը բարեգործական նպատակներով ծախսել է մոտ 129  մլն դրամ և ի լրումն այսօրվա ծրագրին աջակցելով խոցելի խմբերի 132 անձանց սոցիալապես անապահով ընտանիքներից,  շահառուները ներառել են` 2,137  հաշմանդամներ,   Երկրորդ համաշխարհային պատերազմի 700 վետերաններ, 198 մանկատան սաներ և ծնողազուրկ երեխաներ, Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը,  Երևանի քաղաքապետարանը` Պատանիների շախմատի աշխարհի առաջնության կազմակերպման համար:  

1988 թ.,  երբ Ֆիլիպ Մորիս Ինթերնեշնլ ընկերությունը    դեռ չէր գործում Հայաստանում,  ՖՄԻ-ը տրամադրել է 250,000 ԱՄՆ դոլար արժողությամբ ավելի քան 70  տոննա սննդամթերք և այլ անհրաժեշտ պարագաներ Հայաստանին,  անմիջապես
երկրաշարժից հետո: –0–