Рейтинг@Mail.ru
USD
384.03
EUR
443.29
RUB
4.795
GEL
142.29
2025 թ. օգոստոսի 14, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+29

Fly Arna-ն սեպտեմբերի 23-ից մեկնարկում է նոր ուղիղ թռիչքներ դեպի Մոսկվա

19.08.2022, 15:37
Ուղիղ թռիչքները Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան կմեկնարկեն 2022թ. սեպտեմբերի 23-ին և կիրականացվեն շաբաթական 14 անգամ
Fly Arna-ն սեպտեմբերի 23-ից մեկնարկում է նոր ուղիղ թռիչքներ դեպի Մոսկվա
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը հայտարարել է երրորդ ուղղության՝ Երևան-Մոսկվա չվերթի գործարկման մասին:

Ուղիղ թռիչքները Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան կմեկնարկեն 2022թ. սեպտեմբերի 23-ին և կիրականացվեն շաբաթական 14 անգամ:

график-армянский.jpg
 «Fly Arna-ի գործունեության մեկնարկից հետո ուրախ ենք հայտնել դեպի Մոսկվա մեր թռիչքների մասին, որոնք կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան: Երեւանն ու Մոսկվան կապող օրական երկու չվերթները երկու մայրաքաղաքների մեր հաճախորդներին նոր հնարավորություն կտան ավելի հաճախ ճամփորդել՝ օգտվելով Fly Arna-ի հարմարավետ, hուսալի և հասանելի արժեքներով ծառայություններից և կնպաստեն ինչպես զբոսաշրջության զարգացմանը, այնպես էլ գործարար և մշակութային կապերի ամրապնդմանը:

Մեր ուղղությունների ցանցի ընդլայնման աշխատանքները շարունակվում են։ Շատ շուտով կհայտնենք այլ նոր ուղղությունների մասին ևս։», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը: 

Հաճախորդները կարող են Երեւանից Մոսկվա եւ հակառակ ուղղությամբ ավիատոմսերը ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:                                   

Fly Arna-ն հայկական ազգային ավիափոխադրողն է և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկությունը: Տեղակայվելով Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ Fly Arna-ն հետևում է Air Arabia-ի հաջողված բյուջետային բիզնես մոդելին, որն առաջարկում է հարմարավետություն, հուսալիություն և արժեքավոր օդային փոխադրումներ:-0-