Рейтинг@Mail.ru
USD
377.31
EUR
436.81
RUB
4.7767
GEL
138.21
2026 թ. մարտի 8, կիրակի
եղանակը
Երևանում
-1

FLYONE ARMENIA–ն մեկնարկել է թռիչքներ դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան

02.08.2022, 15:38
Չվերթերն իրականացվելու են շաբաթական հինգ չվերթ հաճախականությամբ
FLYONE ARMENIA–ն մեկնարկել է թռիչքներ դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./ԱՌԿԱ/. FLYONE ARMENIA ավիաընկերությունը օգոստոսի 2-ից մեկնարկել է Երևան - Մոսկվա- Երևան երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական հինգ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան:

Այս մասին նշվում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ի Facebook–յան էջում։

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար անհրաժեշտ է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:–0–