Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ֆրանսիացի բժիշկները ՀՀ-ում են. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկների հետ համայց են կատարում (ՖՈՏՈ)

15.06.2020, 15:29
Ֆրանսիացի բժիշկները ՀՀ-ում են. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկների հետ համայց են կատարում. ՖՈՏՈ
Ֆրանսիացի բժիշկները ՀՀ-ում են. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկների հետ համայց են կատարում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում են Ֆրանսիայից ժամանած բժիշկները, ովքեր, ինչպես օրեր առաջ հայտնել էր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հատուկ չվերթով ժանամելու էին Հայաստան:

Նա նշել էր, որ Հայաստանը կորոնավիրուսի շրջանակումմ աջակցություն է ստանում տարբեր երկրներից. օգնությունը տարատեսակ է, սկսած մասնագիտական զուտ կազմակերպչական առումով, վերջացրած կոնկրետ աշխատող բժիշկների։

Ներկա պահին բժիշկները Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում են:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բժիշկները Ֆրանսիայից ժամանած անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ գործընկերների հետ համայց են կատարում: Ֆրանսիացի բուժաշխատողները Հայաստանում մնալու են 10 օր»,- նշվում է ԲԿ-ից Facebook-յան էջում:

Հունիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 17064 դեպք, որոնցից 6276-ն` առողջացած, 285-ը` մահվան ելքով: -0-