Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+9

Ֆրանսահայ բժիշկները հերթական բարեգործական ծրագիրն են իրականացրել Հայաստանում` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ (ՎԻԴԵՈ)

31.08.2017, 15:32
«Ակնոցներ Հայաստանի համար» բարեգործական առողջապահական ծրագիրն է իրագործվել ֆրանսահայ բժիշկների միության կողմից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ։
Ֆրանսահայ բժիշկները հերթական բարեգործական ծրագիրն են իրականացրել Հայաստանում` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Ակնոցներ Հայաստանի համար» բարեգործական առողջապահական ծրագիրն է իրագործվել ֆրանսահայ բժիշկների միության կողմից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ։

Այս տարի UMAF-ի բժիշկներն իրենց գործունեությունը ծավալեցին Շիրակի մարզի 32 համայնքներում: Ծրագրի առաջին փուլի շրջանակում հետազոտվել է շուրջ 6000 երեխա, 450-ի մոտ տեսողության խնդիրներ են հայտնաբերվել, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից։

Ինչպես նշեց Հայաստան ժամանած Ֆրանսիայի բժիշկների միության 9 հոգուց բաղկացած խմբի ղեկավար Լևոն Արթինյանը, իրենք արդեն 15 տարի է` գալիս են Հայաստան և իրականացնում «Ակնոցներ Հայաստանի համար» ծրագիրը։

«Մեզ հետ Հայաստան բերված սարքավորումները տրամադրել է մեր ճապոնական գործընկեր կազմակերպությունը, ապակիները, շրջանակները ֆրանսահայ համայնքի հանգանակությամբ ենք գնել: Բայց ամենակարևորը՝ վերջին երկու տարիներին մեր բարեգործական ծրագրին հայաստանյան ընկերություններ են աջակցում: Շատ ուրախ ենք, որ ԱԿԲԱ–ն օգնում է մեզ, և Հայաստանում մեր առաջին հովանավորն է ու երկար տարիների ընկերը»,– ասաց նա, կարևորելով հայաստանյան կազմակերպությունների աջակցությունը, քանի որ Հայաստանի հայերի օգնության կարիքը զգացվում է։

Արթինյանի գլխավորած խումբը Հայաստանում տարեկան միջինը 500 ակնոց է տրամադրում ոչ միայն մանուկներին, այլև տարեցներին:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-