Рейтинг@Mail.ru
USD
376.47
EUR
434.9
RUB
4.757
GEL
139.93
2026 թ. ապրիլի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Գագիկ Հարությունյանն ընտրվեց ԲԴԽ նախագահ

05.03.2018, 19:55
Պրոֆեսոր Գագիկ Հարությունյանն ընտրվեց Հայաստանի բարձրագույն դատական խորհրդի նախագահ, հայտնում է Հայաստանի Սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունը։
Գագիկ Հարությունյանն ընտրվեց ԲԴԽ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Պրոֆեսոր Գագիկ Հարությունյանն ընտրվեց Հայաստանի բարձրագույն դատական խորհրդի նախագահ, հայտնում է Հայաստանի Սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունը։

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի» 84-րդ հոդվածի համաձայն, Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունից հետո հինգ օրվա ընթացքում դրա կազմից պետք է ընտրվի նախագահ»,– ասվում է հաղորդման մեջ։

Բարձրագույն դատական խորհրդի առաջին նիստը կայացել է երկուշաբթի Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության դահլիճում։ Հարությունյանը գաղտնի քվեարկությամբ ընտրվել է նախագահ։
Խորհուրդը կլինի պետական անկախ մարմին, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը։ -0-