Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Գալիցկին առավելագույն եկամուտներով գլխավորել է միլիարդատերերի վարկանիշը. Forbes

21.03.2019, 12:06
Forbes–ը երրորդ անգամ հրապարակում է առավելագույն եկամուտներ ունեցող միլիարդատերերի վարկանիշը։
Գալիցկին առավելագույն եկամուտներով գլխավորել է միլիարդատերերի վարկանիշը. Forbes

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Forbes–ը երրորդ անգամ հրապարակում է առավելագույն եկամուտներ ունեցող միլիարդատերերի վարկանիշը։ Ի տարբերություն ամենահարուստ գործարարների ավանդական վարկանիշի, որտեղ գնահատվում է ակտիվների արժեքը, իսկ ամբողջական գումարը որոշակիորեն «վիրտուալ թիվ» է, ապա այստեղ գնահատվում են իրական, «կենդանի» փողերը, որոնց ստացել են միլիարդատերերն ակտիվների վաճառքի համար կամ որպես դիվիդենդներ։

Հայրենական ակտիվի` «Մագնիտ» խանութների ցանցի խոշոր վաճառքով աչքի է ընկել միայն վարկանիշի առաջատար Սերգեյ Գալիցկին։ Նա միաժամանակ վարկանիշի չորս նորեկներից մեկն է։ Վիկտոր Վեկսելբերգը վաճառել է օտարերկրյա Sulzer և Octo Telematics–ի ակտիվները։ Մյուս երկու նորեկները` Վլադիմիր Պոտանինը և Ռոման Աբրամովիչը մեծ դիվիդենդներ են ստացել մետաղագործական «Նորիլսկի նիկել» և «Եվրազ» ընկերություններից։


Նախորդ տարվա վարկանիշից ներկայիս ցուցակում ներկա է միանգամից վեց մարդ` Միխայիլ Պրոխորովը, Ալեքսեյ Մորդաշովը, Ալիշեր Ուսմանովը, Վլադիմիր Լիսինը, Վագիտ Ալեկպերովը և Սուլեյման Քերիմովը։ Մորդաշովի, Լիսինի, Քերիմովի և Ալեկպերովի եկամուտները, նախևառաջ, կապված են նրանց ընկերությունների դիվիդենդային բարձր վճարումների հետ, իսկ Պրոխորովը շարունակում է ակտիվների վաճառքը։ Նախորդ տարվա ևս մեկ մասնակցի` Ալիշեր Ուսմանովի եկամուտները 2018 թվականին ստացվել են տարբեր աղբյուրներից։ Կանխիկի մուտքի երկու երրորդը բաժին է ընկել «Արսենալ» ֆուտբոլային ակումբում բաժնեմասի վաճառքից, մնացածը «Մետալոինվեստի» դիվիդենդներն են։

Միաժամանակ Պրոխորովը, Ուսմանովը և Վեկսելբերգը վաճառել են իրենց օտարերկրյա ակտիվները։

Գնահատվող եկամուտը համախառն եկամուտն է, կամ  gross եկամուտը։ Հարկերի տոկոսադրույքներում խառնաշփոթից կամ տարակարծություններից խուսափելու համար հաշվի չեն առնվում հարկերը, վարկերի սպասարկման ծախսերը և զանազան հավելավճարները։
Եկամտի գնահատումը 2018 թվականի փետրվարի 10–ից մինչև 2019 թվականի փետրվարի 8–ը վաճառված ակտիվների և միլիարդատերերի կամ նրանց հետ կապված ընկերությունների ստացած դիվիդենդների արժեքի գումարն է։ Եկամուտը գնահատվել է նախքան հարկերի, վարկերի սպասարկման ծախսերի և հավելավճարների հանելը։ Ռուբլով գործարքներն ու տրանզակցիաները փոխարկվել են դոլարների այդ գործարքների կամ տրանզակցիաների` այդ պահի փոխարժեքով։ Հաշվի չեն առնվել անձնական գույքի վաճառքի գործարքները։ -0-