Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք. մարզպետարան

30.04.2020, 15:59
Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք. մարզպետարան
Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք. մարզպետարան

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./ԱՌԿԱ/. Կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր են գրանցվել Գեղարքունիքի մարզում: Այս մասին նշվում է Գեղարքունիքի մարզպետարանի Facebook-յան էջում: 

«ՀՀ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք: Հաստատված դեպքերի թիվը կազմում է 73»,- նշվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ նախօրեին մարզում գրանցվել էր վարակման 2 նոր դեպք:

Հայաստանում ապրիլի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 2066 դեպք, որոնցից 929-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1103 պացիենտ: Մահացել է, ցավոք, 32 մարդ: -0-