Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 65-ի
29.04.2020,
18:26
Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 65-ի
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./ԱՌԿԱ/. Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր են հաստատվել: Այս մասին հաղորդվում է Գեղարքունիքի մարզպետարանի Facebook-յան էջում:
«ՀՀ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք: Հաստատված դեպքերի թիվը կազմում է 65»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հայաստանում ապրիլի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 1932 դեպք, որոնցից 900-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1000 պացիենտ: Մահացել է, ցավոք, 30 մարդ: -0-