Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք. մահացել է 61-ամյա պացիենտ

10.05.2020, 15:26
Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք. մահացել է 61-ամյա պացիենտ
Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք. մահացել է 61-ամյա պացիենտ

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./ԱՌԿԱ/. Գեղարքունիքի մարզում` վերջին երկու օրերի ընթացքում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք, ապաքինվել է ևս 7 քաղաքացի։ Այս մասին նշում է Գեղարքունիքի մարզպետարանի Facebook-յան էջում:

Գեղարքունիքի մարզում, այսպիսով, COVID-19-ով վարակակիրների ընդհանուր թիվը 181 է:

«Արձանագրվել է մահվան 1 դեպք։ Պացիենտը եղել է 61 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,- նշվում է հայտարարության մեջ:

Հաղորդվում է, որ հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սևան, Դդմաշեն, Գեղամավան և Մարտունի (քաղաք) համայնքներում։

«Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզվում է, ըստ բժշկական ցուցումների կատարվում է քաղաքացիների ինքնամեկուսացման եւ մեկուսացման գործընթացը»,- նշում են մարզպետարանից:

Հայաստանում մայիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3313 դեպք, որոնցից 1325-ն` առողջացած, 45-ը` մահվան ելքով:-0-