GeoProMining–ը աջակցել է Վարդենիս քաղաքի Մշակույթի և ժամանցի պալատի վերակառուցմանը
26.11.2013,
17:11
Հանքարդյունաբերական ընկերությունների խումբ GeoProMining ընկերությունը («GPM») աջակցել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մշակույթի և ժամանցի պալատի վերակառուցմանը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հանքարդյունաբերական ընկերությունների խումբ GeoProMining ընկերությունը («GPM») աջակցել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մշակույթի և ժամանցի պալատի վերակառուցմանը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ընկերությունը Մշակույթի պալատի լայնածավալ վերակառուցմանը մասնակցել է GeoProMining ընկերության «Ռեսուրսներն ի բարօրություն» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակներում: «Ռեսուրսներն ի բարօրություն» ծրագրի կարևոր ուղղություններից մեկը սոցիալական ենթակառուցվածքների զարգացումն է այն ռեգիոններում, որտեղ ընկերությունը իրականացնում է իր գործունեությունը:
GeoProMining ընկերության, Սոցիալական ներդրումների հայկական հիմնադրամի, Գեղարքունիքի մարզպետարանի համատեղ ջանքերով իրականացված ծրագիրը Վարդենիս քաղաքի բնակիչների հրատապ կարիքների ապահովման պատասխանն էր, որոնք երկար տարիներ երազել էին սեփական մշակույթի կենտրոն ունենալու մասին», – նշվում է հաղորդագրության մեջ։
Վարդենիսը GeoProMining խմբի մեջ մտնող GeoProMining Golg ընկերության կողմից մշակվող Սոթքի հանքավայրին մոտ գտնվող բնակավայրերից մեկն է: Սոթքի հանքավայրի աշխատողների 80 % - ը բնակվում է Վարդենիս քաղաքում։
Մշակութաին կենտրոնը նախատեսված է ամենատարբեր մասշտաբների և ֆորմատի միջոցառումներ անցկացնելու համար: Վարդենիսի Մշակույթի և ժամանցի պալատը նախագծված և կառուցված է այնպես, որպեսզի նրա տանիքի ներքո, բացի հանրային միջոցառումներից գործեն նաև բազմաթիվ սեկցիաներ և խմբակներ: Բացվելով այս աշնանը, այն արդեն դարձել է քաղաքի երեխաների և երիտասարդների, տեղի համայնքի տունը: Այնտեղ անցկացվում են շախմատի, նկարչության դասեր, հանդիպումներ, քաղաքի թատերական և երաժշտական խմբակների փորձերը:
Ինչպես նշել է GPM–ինախագահ Ռոման Խուդոլին, «GeoProMining –ն իր «Ռեսուրսներն ի բարօրություն» ծրագրի շրջանակներում մեծ ուշադրություն է հատկացնում մշակույթի, կրթության և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը այն մարզերում որտեղ ընկերությունը գործունեություն է ծավալում»։
«Մենք հատկապես ուրախ ենք, որ նոր մշակույթի տունը խթան հանդիսացավ երիտասարդ սերնդի կրթությանն ու զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման համար: Այն կնպաստի տեղի բնակչության կյանքի որակի բարելավմանը, որոնց մեջ են մեր շատ աշխատակիցները և նրանց մտերիմները: Մենք ուրախ ենք մեր ավանդը ներդնել այն մարզերի կայուն զարգացման գործում որտեղ մենք իրականացնում ենք մեր գործունեությունը», – ասել է նա։
Մամուլի ծառայությունից հիշեցրեցին նաև, որ GeoProMining ընկերությունների խումբը, Սոցիալական ներդրումների հայկական հիմնադրամը և Գեղարքունիքի մարզպետարանը 2009 թ. սեպտեմբեր ամսին մարզի սոցիալական զարգացման ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել։
2001 թվականին հիմնված GeoProMining–ը միջազգային մասնավոր ընկերություն է` ոսկու և այլ մետաղների դիվերսիկացված ռեսուրսային բազայով։ GeoProMining–ի ձեռնարկությունները տեղակայված են Ռուսաստանում և Հայաստանում։ -0–