GeoProMining Gold ընկերությունը մուլտիմեդիոն դասարան է բացել ՀՀ Արարատի մարզի դպրոցներից մեկում
12.09.2012,
17:17
«ԳեոՊրոմայնինգ Գոլդ» ընկերությունը (մտնում է ԳեոՊրոՄայնինգ – ԳՊՄ դիվերսիֆիկացված միջազգային հանքարդյունաբերական ընկերությունների խմբի մեջ) մուլտիմեդիայի դասարան բացեց Արարատ գյուղի N 3 միջնակարգ դպրոցում Հայաստանի ուսումնական հաստատություններին աջակցության ծրագրի շրջանակներում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտմեբերի. /ԱՌԿԱ/. «ԳեոՊրոմայնինգ Գոլդ» ընկերությունը (մտնում է ԳեոՊրոՄայնինգ – ԳՊՄ դիվերսիֆիկացված միջազգային հանքարդյունաբերական ընկերությունների խմբի մեջ) մուլտիմեդիայի դասարան բացեց Արարատ գյուղի N 3 միջնակարգ դպրոցում Հայաստանի ուսումնական հաստատություններին աջակցության ծրագրի շրջանակներում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։
«Աջակցությունը կրթության զարգացմանը և տեղական համայնքին օգնության ցուցաբերումը այն մարզերում, որտեղ ընկերությունը գործունեություն է ծավալում հանդիսանում է “Ռեսուրսներն ի բարօրություն” կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի կարևորագույն ուղղություններից մեկը»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Ընկերությունն աջակցում է Հայաստանի ուսումնական հաստատություններում նորագույն ուսումնական տեխնոլոգիաների ներդրմանը, և Արարատ գյուղի դպրոցում մուլտիմեդիայի դասարանի բացումը արդեն երրորդ նման նախագիծն էր:
Ավելի վաղ նմանատիպ դասարաններ բացվել են Արմավիր քաղաքում (Հարավ - Կովկասյան երկաթուղի» ընկերության հետ համատեղ) և Վարդենիսի N 4 դպրոցում:
Մուլտիմեդիոն տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս մի քանի դասավանդվող առարկաները ինտեգրել մեկ միասնական գործընթացում և ընդլայնել ուսուցման տեղեկատվական բազան: Նյութը տեսանելի դարձնելը և ինտերակտիվությունը մեծացնում է աշակերտների հետաքրքրությունը սովորելու հանդեպ, և որպես հետևանք, դրա արդյունավետությունը: Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության աջակցությամբ դասարաններում կազմակերպվում են ռուսերեն և հայերեն լեզուների ինտերակտիվ դասեր:
GPM Gold-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Կոզլովի խոսքով` ԳեոՊրոՄայնինգը հատուկ ուշադրություն է դարձնում կրթության զարգացմանը այն մարզերում, որտեղ ծավալում է իր գործունեությունը:
«Մեր ծրագրերը ներառում են ոչ միայն միջնակարգ կրթությունը, այս տարվա սեպտեմբերից մեր ընկերության աջակցությամբ հինգ ուսանողներ սկսեցին ուսուցումը Հայաստանի և Ռուսաստանի համալսարաններում»,– ասաց նա։
Գլխավոր տնօրենը նշեց, որ, բարձրացնելով կրթության մակարդակը, ընկերությունը նպաստում է տեղի բնակչության կյանքի որակի բարելավմանը, որոնց մեջ շատերն ընկերության աշխատակիցներն են:
«Մենք ուրախ ենք մեր ավանդը ներդնելու մարզերի կայուն զարգացման գործում,- ասաց Կոզլովը:
2001թ.-ին հիմնադրված GPM-ը մասնավոր միջազգային ընկերություն է՝ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազայով: GeoProMining-ը ոսկի է արտադրում «Դորե» համաձուլվածքի և պղնձի, մոլիբդենի և սյուրմայի խտանյութերի տեսքով:
GeoProMining ձեռնարկություններ կան Ռուսաստանում, Հայաստանում: -0-